Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված. բողոքը մերժվել է
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։ Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան։ Հայտնի դարձավ նաև, որ ձերբակալվել են վերջինիս որդին և քեռորդին: Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի ուշ Բալասանյանի ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա.Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, մեղվաընտանիքներ ձեռք չեն բերվել։
Հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...