Գյումրիում 7-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Արտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ Շիրակի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

 

Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց: 

 

Լրատվամիջոցի տեղեկություններով`  երեխան 7-ամյա տղա է: 
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։