Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ. Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին
Մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ ասված է.
«Հուլիսի 14-ին Ստեփանակերտում երկրի իշխանությունների կողմից հրատապ հրավիրված հանրահավաքը` անդառնալիության շեմին հասած Արցախում օրեցօր ուժգնացող մարտահրավերները արժանապատվությամբ հաղթահարելու և ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակելու բացառիկ հնարավորություն կարող էր դառնալ:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, երկրի համար բախտորոշ այս օրերին պայքարի իր բանաձևը բազմիցս հնչեցրել է և պատրաստակամություն հայտնել` կանգնել յուրաքանչյուրի կողքին, ում պարզած պաստառին գրված է` «Ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»: Հենց այս դիրքորոշմամբ շարժման մասնակիցներն առաջիններից էին, որ արձագանքեցին համաժողովրդական հանրահավաքի կոչին, սակայն ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը:
Մենք անընդունելի ենք համարում, որ այս պատասխանատու իրավիճակում Արցախի Հանրապետության Նախագահն իր խոսքը չուղղեց ժողովրդին և նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր:
Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությանը, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Ոչ մի ուղերձ չհնչեց վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ:
Դատապարտելի ենք համարում, որ չհնչեց որևէ խոսք ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող Հայաքվեի գործընթացի:
- Մենք չենք կարծում, որ մինչև վերջ անկեղծ զրույց գնաց ժողովրդի հետ: Անընդունելի ենք համարում հուսահատության տանող տրամադրություններ սերմանելը. 90-ականներին մենք շատ ավելի բարդ իրավիճակներ ենք հաղթահարել և դա հաջողվել է անվերապահ միասնության շնորհիվ:
Այս համատեքստում հայտարարում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, եւ մենք թույլ չենք տալու հատել այն, որովհետև պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի...