Հասարակություն
Տեղափոխեք մեղվափեթակները. քիմիական պայքարի միջոցառումներ կլինեն մի քանի համայնքներում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
Խորհուրդ է տրվում նաև զբոսաշրջիկներին նշված օրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լարսից 17 հայկական բեռնատարներ հետ են ուղարկվել. ինչ մանրամասներ են հայտնի
Նոր զարգացումներ Արծրուն Մարգարյանի սպանության գործով
ՔԿ-ն` մանրամասներ է հայտնել Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքից
Ալիկ Ալեքսանյանը կալանավորվեց
5.0