Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վաղաժամ էր․ Ջեյմս Ուորլիք

Gohar Vardanyan 273 դիտում
Լեռնային Ղարաբաղի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վաղաժամ էր․ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղաժամ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքն Ադրբեջանի կազմում։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում պաշտոնաթող դիվանագետը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին նախ պետք է անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ տրամադրվեն։ 

 

«Ինձ ծանոթ չէ ԱՄՆ դեսպանի խոսքերի ողջ համատեքստը։ Կարծում եմ, որ դեռ վաղաժամ է նման հայտարարություններ անելը. Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն և, վստահաբար, խոսք չպետք է գնա էթնիկ զտման մասին։ Այս հարցը պետք է լուծվի ամենաբարձր մակարդակում՝ նախագահ Ալիևը պետք է երաշխիքներ տրամադրի, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում չի լինելու, և որ ինքը հարգելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու պատրաստ է որոշակի կարգավիճակ առաջարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում»,- շեշտել է Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահը՝ հավելելով՝ այս ամենը դեռ պետք է իրականություն դառնա։ 

 

Ուորլիքի դիտարկմամբ՝ կարգավորման մաս կազմող մի շարք այլ հարցերում, ինչպիսիք են հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ևս պետք է երաշխիքներ տրվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է լիովին ընդունի այն իրողությունը, որ իրենց իրավունքները պաշտպանված են լինելու ապագայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250