Հայտնի է` երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին. որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորումների. «Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը)»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...