Հայտնի է՝ ինչ են քննարկել են Բայդենը և Էրդողանը Վիլնյուսում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունից։
«Նախագահ Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համար՝ վավերացման նպատակով խորհրդարան ներկայացնելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը», - նշված է հաղորդագրությունում։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ջանքերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընթանում է Լիտվայի մայրաքաղաքում հուլիսի 11-12-ը, որի շրջանակներում Էրդողանն ու Բայդենը Վիլնյուսում հանդիպել են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...