Էրդողանն ու Բայդենը Վիլնյուսում հանդիպել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն չի մանրամասնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն նպաստող գործարքի մասին, հաղորդում է Associated Press-ը:
Թեև Բայդենը հիշեցրեց «երեկ ձեր ձեռք բերած համաձայնության» մասին, Էրդողանը դրա մասին ոչինչ չասաց։
Լրատվամիջոցները հիշեցրել են, որ Թուրքիան Շվեդիայի՝ դաշինք մտնելու գլխավոր խոչընդոտն էր, սակայն երկուշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Էրդողանը համաձայնել է հարցը փոխանցել իր երկրի խորհրդարան։
«Սա ուշագրավ բացթողում էր Էրդողանի կողմից, ով գագաթնաժողովի ընթացքում հրապարակավ չմեկնաբանեց այս հարցը։
Այնուամենայնիվ, Էրդողանը, կարծես, ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Բայդենի հետ: Նա ասաց, որ նախորդ հանդիպումները «ուղղակի տաքացում էին, բայց հիմա մենք նոր գործընթաց ենք սկսում», գրում է Associated Press-ը:
Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին՝ Էրդողանը Բայդենին ասել է, որ «կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և հաջողություն մաղթել Ձեզ»։
Բայդենը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ Ձեզ առաջիկա հինգ տարիների ընթացքում»:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...