«Բաց նամակ՝ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին». Կարապետ Պողոսյան
«Բաց նամակ՝ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին և մյուս իրավապահ համակարգերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Հարգելի՛ տիկին, 2023թ. հուլիսի 10-ին, Դուք հանդես եկաք իմ նկատմամբ տեղի ունեցած առերևույթ բռնության դրսևորմանը, ինչպես նաև հայտարարեցիք սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելու մասին։
Ինչը շատ գովելի էր, բայց տեղեկացնում եմ Ձեզ, որ այս պահին ստեղծված է իրավիճակ, որը խանգարում է գործի քննման իմ լիարժեք մասնակցությանը։
1. Մասնավորապես, կա հիմնավոր կասկած, որ տվյալ ոստիկանը եղել է ոչ սթափ վիճակում, և եթե այս պահին կասեցված չի իր աշխատանքային գործունեությունը, ավելին հնարավորություն ունի զենք կրելու, արդյո՞ք սա ռեալ սպառնալիք չի կարող հանդիսանալ իմ կյանքի և առողջության համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չի, որ օգտագործելով իր պաշտենական դիրքը, իմ առողջությանը վնաս է հասցրել։
2. Առկա են տեղեկություններ, որ վերջին դեպքից անմիջապես հետո, նրա գործընկերները առանց դատախազի, կամ քննիչի համապատասխան որոշման առկայության եղել են դեպքի վայրում, տեսախցիկների զննում անցկացրել, խոսել վկաների հետ, այս ամենը հիմնավոր կասկած է տալիս առ այն, որ վտանգված է արդար, անկողմնակալ, հավասար իրավունքներով քննություն անցկացնելը։
Հետևաբար կարծում եմ այս իրավիճակում գործի քննությանը մասնակցելու իմ հանգամանքը ոչ միայն կարող է լինել ապարդյուն, նաև վտանգավոր ներկայացուցչի համար»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...
Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մ...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...