Իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նախօրեին ահազանգել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից.
«Ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը, ցուցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս՝ Գյումրիի Պ. Սևակ փողոցում գտնվող խանութում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ»,- մասնավորապես նշել էր Պողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Որպես անհետ կորած որոնվող Ալվարդ Խաչատրյանը հայտնաբերվել է
Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Ալվարդ Խաչատրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողն...