Զելենսկին ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Զելենսկու ելույթը սպասվում է ժամը 18.00-ի (Մոսկվայի ժամանակով) սահմաններում:
Վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտում էր «դաշնակիցների աննախադեպ միասնությունը» բոլոր առանցքային հարցերում, սակայն, ինչպես ինքն է խոստովանել գագաթնաժողովի նախօրեին, երկրները մինչև վերջին պահը դեռ շարունակում էին համաձայնեցնել եզրափակիչ հայտարարության տեքստը, որը վերաբերում է այնպիսի առանցքային խնդրի, ինչպիսիք են դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, աջակցությունը և Կիևի անվտանգության երաշխիքները։
Հիշեցնենք, որ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որին արդեն ժամանել են դաշինքի մի շարք անդամ երկրների ղեկավարները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
Մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բյուսելում մեկնարկեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի...