ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ո՞վ է լրագրող նշանակել, դուք հիմա ձեր լեզվին եք տվել. Խաչատուր Սուքիասյանը՝ լրագրողին
«Խոցելի չդառնալու պատճառով չեմ մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Շատ ուրախ եմ, որ քաղաքական թիմի նման որոշում չի եղել», ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Հարցին՝ արդյո՞ք սատարելու է Տիգրան Ավինյանին՝ վերջինս պատասխանել է.
«Ես Տիգրան Ավինյանին չեմ սատարում, սխալ հարց եք տալիս։ Ավագանի է ընտրվում, քաղաքական միավորն է պատասխանատվություն վերցնում՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, բայց ամբողջ պատասխանատվությունը ավագանու վրա է, այսօր այդ բարեփոխումները Նիկոլ Փաշինյանի քաղաքական համակարգն է իրականացնում»։
Լրագրողի ճշտող հարցին՝ պատգամավորը սատարո՞ւմ է Ավինյանին՝ վերջինս ասել է, թե ինքը ֆրակցիայի անդամ է, իհարկե, սատարում է։
«Ձեզ մեկը նշանակե՞լ է լրագրող, դուք լրագրո՞ղ եք, դուք հիմա ձեր լեզվին եք տվել, նորմա՞լ եք համարում։ Չեք թողնում նախ վերջացնեմ, հետո սկսում եք մեկնաբանություն անել, հարց տվեք, պատասխանեմ»,- ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը հայտնել է` ինչ են պատրաստվում անել
Արցախում այսօր մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժում։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Շառլ Միշելի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այսօր` ավելի ուշ տեղի կունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Համացանցը ողողված է ձեր մոր հետ կապված անպարկեշտ արտահայտություններով». լրագրողը` պատգամավորին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատե...