Rolls Royce-ը «սև ցուցակում» կներառի մեքենաները վերավաճառող գնորդներին
Բրիտանական Rolls Royce մեքենաշինական ընկերությունը հաճախորդներին, որոնք վերավաճառում են ապրանքանիշի նորագույն Spectre էլեկտրական մեքենան, կարգելի մեքենա գնել: Այս մասին գրում է Carscoops-ը։
Rolls Royce-ի գործադիր տնօրեն Տորստեն Մյուլեր Օթվոսն ասել է, որ գնորդները, որոնք վերավաճառում են Spectre-ն, այլևս չեն կարողանա գնել այդ մեքենայից: Հաճախորդները պետք է որակավորում ստանան էլեկտրական ավտոմեքենան գնելու համար և միայն դրանից հետո կարող են ստանալ իրենց պատվերի սլոթը:
«Ես ճիշտ չեմ համարում, որ ավտոարտադրողները հաճախորդներին, որոնք մոտ կես միլիոն դոլար են ծախսել մեքենայի վրա, ասում են, թե նրանք ինչ կարող են անել դրա հետ: Մարդկանց կյանքում հանգամանքները փոխվում են, նրանք կարող են ունենալ վաճառքի իրական պատճառներ, օրինակ՝ ֆինանսական խնդիրներ», - ասել է բրիտանացի ավտոդիլեր Թոմ Հարթլին:
Rolls Royce Spectre-ի առաջին մատակարարումները կսկսվեն 2023 թվականի չորրորդ եռամսյակում: Բայց արդեն այսօր որոշ գնորդներ ուռճացված գնով վաճառքի են հանում իրենց մեքենաները, որպեսզի ցանկացողներն առանց հերթի գնեն երկար սպասված էլեկտրամեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...