ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի փոխարեն թեկնածու չի առաջադրի, կդիտարկի ընդդիմության ցանկացած թեկնածություն
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
Նա հայտնել է, որ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը առաջարկում են ընդդիմադիր խմբակցությունները, բայց նրա լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության իրավունք ընձեռված է բոլոր խմբակցություններին:
Ըստ Աղազարյանի՝ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել ԱԺ խորհրդի 46 նիստերից 36-ին և խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին:
ՔՊ-ականներն անցան հարցի փակ գաղտնի քվեարկությանը, որը կանցկացվի ԱԺ դահլիճի հարակից սրահում:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են նիստը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին, որտեղ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի պաշտոնե ընդգրկված են մշտական հանձնաժողովների նախագահները»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահն ահազանգել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ ԱԽ անդամներին և մյուս ղեկավարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավ...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...