ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղեկատվական թերթիկները կարողացել են ոչնչացնել․ Հոխիկյանը մանրամասներ է ներկայացրել
«Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»։ Միջէթնիկ հարցերով փորձագետ, Մարտունու «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացրել այսօրվա միջադեպի վերաբերյալ.
«Առավոտյան պատահար տեղի ունեցավ Մարտունու Մշակույթի պալատում՝ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ: Մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան վիրավորանքների: Ստիպված եղա ոստիկանություն հրավիրել: Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»,- ասել է Հոխիկյանը։
Նա հավելել է, որ ստորագրահավաքը Մարտունիում շարունակվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գիշերը 5-ին եկել եմ, 65-րդ համարն եմ»․ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են․ News
Տարվա հատկապես այս շրջանում, երբ քաղաքացիների մեծ մասը վիզա ստանալու կարիք է ունենում, անձնագրային բաժանմունքներում մարդ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն: Այս մասին տեղեկանում ենք «Զինուժ մեդի...