Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա
Քիչ առաջ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «Հայաքվե» նախաձեռնության համակարգողն է: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Նաիրի Հոխիկյանը լրատվականի հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած էին և ուղղորդում էին մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը.
«Այդ մարդիկ ուղղորդում են քաղաքացիներին, անգամ ասում են, որ «Հայաքվեն» Եհովայի վկաների կողմից է կազմակերպվել, որպեսզի մարդիկ հիասթափություն ապրեն և հրաժարվեն նախաձեռնությունից: Ասում են, որ այս նախաձեռնությունը քոչարյանականների նախաձեռնությունն է ու այսպես շարունակ», - ասել է նա:
Լրագրողի խոսքով` այդ տղամարդիկ ամեն կերպ փորձել են սադրել անգամ նախաձեռնության կին աշխատակիցներին. «Մոտենում են, թղթեր պատռում և ամեն հնարավոր ձևով սադրում»,- նշել է նա:
Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն այդ տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում. «Եթե նման դեպք նորից կրկնվի, ստիպված պետք է հաղորդում ներկայացնեմ հանցագործության մասին: Մարտունի քաղաքում վախի մթնոլորտ է», - հավելել է Նաիրի Հոխիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Որպես անհետ կորած որոնվող Ալվարդ Խաչատրյանը հայտնաբերվել է
Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Ալվարդ Խաչատրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողն...