ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գիշերը 5-ին եկել եմ, 65-րդ համարն եմ»․ անձնագրային բաժանմունքներում մեծ հերթեր են․ News
Տարվա հատկապես այս շրջանում, երբ քաղաքացիների մեծ մասը վիզա ստանալու կարիք է ունենում, անձնագրային բաժանմունքներում մարդկանց հերթերը տասնյակների հասնում։ Խնդիրը մեղմացնելու համար Երևանի գրեթե բոլոր անձնագրային և վիզանների վարչություններն անցում են կատարել հերթագրման էլեկտրոնային տարբերակին։ Նախորդ շաբաթների ընթացքում Արաբկիրի, Կենտրոնի, Դավթաշենի և Քանաքեռ Զեյթունի բնակիչներն արդեն կարողացել են էլեկտրոնային գրանցմամբ մուտք գործել բաժանմունք։
Նոր Նորքի բաժանմունքը էլեկտրոնային հերթագրման է անցել երեկ՝ հուլիսի 10-ին, սակայն մուտքի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիները, որոնք իրենց տեղերը գրավոր կերպով ամրագրել էին դեռ նախորդ գիշերվանից, միայն տեղում իմացան փոփոխության մասին և ստիպված եղան օր ամրագրել ամսի 13-ից հետո տեղյակ չէին դրանից։
«Պարզվեց՝ ամենամոտ օրը 13-ն է, դրանից շուտ բոլորն ամրագրված են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը։
Մանրմասները՝ NEWS.am-ի տեսանյութում։
Հիշեցնենք նաև, ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղեկատվական թերթիկները կարողացել են ոչնչացնել․ Հոխիկյանը մանրամասներ է ներկայացրել
«Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում երիտասարդները փողոցում քայլող աղջկանից խլել և սկսել են այրել ԱՄՆ դրոշը
ՌԴ Նիժնի Նովգորոդում մի խումբ երիտասարդներ անցորդից խլել են ամերիկյան դրոշը և սկսել այրել այն։ Միջադեպը տեղի է ունեցել Բ...