BBC-ի հաղորդավարը անչափահասի հետ ունեցած ինտիմ շփման պատճառով հեռացվել է եթերից
BBC-ն ժամանակավորապես դադարեցրել է իր հայտնի հաղորդավարներից մեկի գործունեությունն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա՝ անչափահասի հետ երկար տարիների ինտիմ նամակագրության մասին: Այս մասին գրել է լրատվամիջոցը։
Ավելի վաղ The Sun թերթը հայտնել էր, որ իր խմբագրություն է դիմել դեռահասի մայրը։ Ըստ տեղեկության՝ դեռահասը գումար է ստացել անկեղծ լուսանկարներ ուղարկելու համար։ Մոր խոսքով՝ իր երեխան թմրամոլ է դարձել։ Հաղորդակցությունը, ըստ հրապարակման, սկսել է 2020 թվականին, երբ դեռահասը 17 տարեկան է եղել։
BBC-ն հայտնել է, որ կապ է հաստատել ոստիկանության հետ այն պնդումներից հետո, երբ իր հաղորդավարներից մեկը դեռահասին 35,000 ֆունտ է վճարել սեքսուալ բնույթի լուսանկարների համար:
«Մի անգամ նա ուղարկել էր 5,000 ֆունտ կլորիկ գումար: Գումարը եղել է երեխայիս սեքսուալ բնույթի լուսանկարների դիմաց»,- ասել է մայրը։
Կիրակի երեկոյան (Լոնդոնի ժամանակով) The Sun-ի նոր հրապարակման համաձայն՝ հաղորդավարը, ինչպես ինքն է ասում, երկու «խուճապային զանգեր» է լրատվամիջոցի հրապարակումից հետո:
Հաղորդավարը, հարցրել է երիտասարդին, թե «ինչ ես արել», ու խնդրել է, որ լրատվամիջոցին զանգահարել նրա մորը, որպեսզի նա «դադարեցնի հետաքննությունը»։
BBC-ի մի քանի աստղեր, ներառյալ Ջերեմի Վայնը, Նիքի Քեմփբելը, Գարի Լինեքերը և Ռիլան Քլարքը, հրապարակայնորեն ասել են, որ իրենք չեն ներգրավված անչափահասի հետ շփման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...