Հայտնի է՝ Ուկրաինայում քանի երեխա է մահացել պատերազմի 500 օրվա ընթացքում
Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր 494 երեխա է մահացել, ավելի քան 1051 երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ հղում անելով անչափահասների հարցով դատախազների պաշտոնական վիճակագրությանը, գրում է tv8.md-ն։
Դատախազության տվյալներով՝ ամենից շատ երեխաներ են տուժել Դոնեցկի՝ 472, Խարկովի՝ 297, Կիևի՝ 129, Խերսոնի՝ 115, Զապորոժյեի՝ 91, Նիկոլայևի՝ 89, Դնեպրոպետրովսկի՝ 83, Չեռնիգովի՝ 71, Լուգանսկի մարզերում՝ 67։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 500-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 500 երեխա։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից, զոհված խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ըն...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկա...
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...