![Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը կարող է հանդիպել Պուտինի հետ](https://auroranews.am/storage/img/base_image/old/94e8cdefca6f0e6beb38f4695b88b48d.webp)
Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը կարող է հանդիպել Պուտինի հետ
![Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը կարող է հանդիպել Պուտինի հետ](https://auroranews.am/storage/img/base_image/old/94e8cdefca6f0e6beb38f4695b88b48d.webp)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, ամենայն հավանականությամբ, կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է gazeta.ru-ն հղում անելով` թուրքական A Haber հեռուստաալիքին։
«Հավանական է, որ Զելենսկու հետ բանակցություններից հետո նախագահ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպումը կարող է կայանալ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում: Բայց դրա հավանականությունը մեծ է», – հաղորդում է հեռուստաալիքը:
Էրդողանը Զելենսկու հետ ուրբաթ օրը Ստամբուլում կքննարկի Ուկրաինայի իրավիճակը և հացահատիկի գործարքի հեռանկարները: Այս ծրագրի ժամկետը լրանում է հուլիսի 18-ին։ Այս այցը կլինի Ուկրաինայի նախագահի առաջին աշխատանքային այցը Թուրքիա վերջին երկու տարվա ընթացքում. նախորդը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին։ 2022 թվականի օգոստոսին Էրդողանը մեկնել էր Լվով՝ հանդիպելու Զելենսկու հետ։