Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում Օսկանյանի առաջարկը
Երկրում ստեղծված վիճակը անելանելի չէ, այն կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։ Այս մասին Սերժ Սարգսյանի և մյուսների գործող դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Արցախի հարցում ունեցած հնարավորություններին։
«Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Կարծում եմ` տրամաբանական է։ Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը իրականանալի է։ Իհարկե ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի է»,–ասել է երրորդ նախագահը։
Նրա խոսքով` լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում իշխանափոխությունն է, սակայն, եթե պայմանավորվածություն լինի, որ Վարդան Օսկանյանին գլխավորությամբ դիվանագետներ աշխատեն, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ ելք լինի։
«Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,–հավելել է Սարգսյանը։
Թե, բացի Օսկանյանից, էլ ում է տեսնում Սարգսյանն այդ դիվանագետների խմբում, երրորդ նախագահը նախընտրեց չպատասխանել` նշելով` առաջարկությունը Վարդան Օսկանյանինն է, ինքն էլ դիվանագետներին կառաջարկի։
Հիշեցնենք` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որ եթե իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...