Սերժ Սարգսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար էլ թողել են գալ իշխանության։
«Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ: Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի են իրենք հղում անում 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար: Ես եմ ասե՞լ, որ «կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա»: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հավաստիացրել է, որ Հայաստանում ներքին գործընթացներ են սպասվում. «Չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել։ Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա: Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունեն այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում»։
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Ար...