Նոր մանրամասներ` Մադոննայի առողջական վիճակից
Երգչուհի Մադոննան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո շարունակել է թուլություն և հոգնածություն զգալ, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ինսայդերի՝ 64-ամյա երգչուհու ապաքինումն այնքան արագ չի ընթանում, որքան նա սպասում էր։
«Նա դեռ թույլ է և շատ հոգնած: Նա շատ ժամանակ է անցկացնում անկողնում», – կիսվել է աղբյուրը:
Նա նաև հավելել է, որ Մադոննան հույս ունի ժամանակին լիովին ապաքինվել իր «Տոնակատարությունների տարեդարձի» շրջագայության համար, որի առաջին համերգը նախատեսված էր հուլիսի 15-ին:
Հունիսի 24-ին Մադոննան գիտակցությունը կորցրել էր Նյու Յորքի իր բնակարանում, որից հետո նա հոսպիտալացվել էր սուր բակտերիալ վարակով։ Մի քանի օր անց հայտնին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նա շարունակում էր իրեն վատ զգալ։
Մադոննայի հարազատները պատմել են, որ նա չափազանց ինտենսիվ էր պատրաստվում շրջագայությանը՝ ի պատիվ իր կարիերայի 40-ամյակի, և այդ պատճառով նա խաթարել է իր առողջությունը։
Երգչուհու մենեջեր Գայ Օսիրին հայտնել է, որ նրա համերգները կվերածրագրեն։ Նա խոստացել է նոր ժամկետներ նշել ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի, Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյանը զղջում է
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արած...