Հասարակություն
Չվերթից 19 ուղևոր է հեռացվել՝ ինքնաթիռը «չափազանց ծանր էր թռիչքի համար»
Բրիտանական EasyJet լոուքոսթերի ինքնաթիռից 19 ուղևոր է իջեցվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և տեղեկացնում, որ ինքնաթիռը Լանսարոտեից Մեծ Բրիտանիա է մեկնելիս եղել։
Հաղորդվում է, որ ուղևորներին իջեցրել են, քանի որ օդանավը չափազանց ծանր է եղել թռիչքի համար։ Օդաչուն հայտնել է, որ վատ եղանակային պայմաններ է եղել, և, որ ուղևորների նմանատիպ քանակով և քաշով չի կարող թռչել։
«Անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է։ Նմանատիպ քամու պայմաններում մենք ոչ մի կերպ չենք կարող թռչել», -ասել է օդաչուն:
Օդաչուն նաև հայտարարել է, որ EasyJet-ը պատրաստ է մինչև 500 եվրո վճարել յուրաքանչյուր ուղևորին՝ ինքնաթիռը լքելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0