Ռուսաստանն արտաքսում է 9 ֆինն դիվանագետների և փակում գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ռուսաստանը, որպես պատասխան միջոց Ֆինլանդիայից Ռուսաստանի դիվանագետների արտաքսման, անցանկալի անձ է հայտարարել ինը ֆինն դիվանագետների։ Հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը: Այս առնչությամբ ԱԳՆ է կանչվել Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերը։
«Դեսպանին ծանուցել են, որ 2023 թվականի հունիսին Ֆինլանդիայից այդ երկրում ՌԴ արտասահմանյան ներկայացուցչությունների ինը ներկայացուցիչների արտաքսման կապակցությամբ պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության ինը աշխատակիցներ», - հայտարարել են նախարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության` ներկայումս քննարկվող պարամետրերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումն ակնհայտ թշնամական գործողություններ են ՌԴ-ի դեմ։
Բացի այդ, գերատեսչությունում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 1-ից հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցով 4–րդ հանդիպումն են ունեցել
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջան...