ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տվել ժամանակավորապես Գերմանիա չներմուծել ռուսական համարներով մեքենաներ
Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն իր կայքում հորդորել է զերծ մնալ ռուսաստանյան համարանիշներով ավտոմեքենաներ երկիր ներկրելուց՝ առգրավման դեպքերի աճի պատճառով։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մինչև իրավիճակի պարզաբանումը (դեսպանատան և հյուպատոսական հիմնարկների կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր), մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Գերմանիա ռուսական համարներով մեքենաներ ներմուծելուց», - ասվում է Բեռլինում դեսպանատան մեկնաբանությունում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի մաքսավորների կողմից ռուսական համարանիշներով ավտոմեքենաների առգրավման դեպքերը հաճախակիացել են։ Տուժածները մեղադրվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արտաքին առեւտրի մասին» պատժամիջոցների մասին օրենքը խախտելու մեջ։
«Հաշվի չեն առնվում այն փաստարկները, որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե վաճառքի համար նախատեսված ապրանքների, այլ անձնական նպատակների համար օգտագործվող և օրինական հիմքերով ժամանակավորապես Գերմանիա ներմուծված մասնավոր սեփականության մասին»,- նշում են դեսպանությունից։
Դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ՌԴ քաղաքացիներին զգուշացվում է նաև քրեական հետապնդման հնարավորության մասին՝ կապված գերմանական օրենսդրության խախտման հետ։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 6-ին
Ներկայացնում ենք հուլիսի 6-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դ...