Փլուզման եզրին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անտեսված է Թուրքիայի իշխանությունների կողմից
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ են , իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում ՝ ծեփածածկերի պոկված մասեր:
Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.
«Եկեղեցին որը մի ժամանակ ծառայել է որպես պահեստ, ապա ժողովրդի համար նաև որպես կինոթատրոն, այժմ լքած է: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Ժամանակաշրջանն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են պատերի վրա:
Եկեղեցին, որը այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որ տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները պետք է տեսնեն: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ մինչև լքվելը որպես պահեստ, ապա կինոթատրոն օգտագործվել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո: Թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի, Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյանը զղջում է
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արած...