Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ
Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունից նաև ընդգծել են, որ ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները: Հաղորդվում է նաև, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:
Եվս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն և իրանական) դասավանդումը: Սակայն այս կամ այն լեզուն ընտրած դպրոցների թվի վերաբերյալ տեղեկությունների գերատեսչությունը չի տրամադրել։
«Հաստատությունները տեղեկատվություն են տրամադրել նաև մասնագետի առկայության կամ բացակայության մասին։ Ցանկություն հայտնած դպրոցների զգալի մասը չունի համապատասխան մասնագետ»,- հայտնել են գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...