Ֆրանսիայում բերման է ենթարկվածների 10%-ը այդ երկրի քաղաքացիություն չի ունեցել
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ոստիկաններն ու ժանդարմները բերման են ենթարկել 4 հազար մարդու, որոնցից 10%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն չի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Սենատում կայացած լսումների ժամանակ։
«Խռովությունների ժամանակ ձերբակալվել է 4000 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 17»,- ասել է Դարմանենը։
«Մոտ 10%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն չունի, 60%-ը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը»,- հավելել է ՆԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների տարիքային շրջանակը եղել է 11-ից 59 տարեկան, իսկ միջին տարիքը՝ 17-18 տարեկան։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...
ՀՀ–ի և ՌԴ–ի փոխարտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Գևորգյանը և Գալուզինը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։&nb...
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Այն Հվերականգնվել է հո...
Լաչինի միջանցքը կրկին փակվեց․ հայտարարում են՝ Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են մաքսանենգ բեռներ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի մ...