Բացառիկ դեպքերում ՀՀ–ում ծանր հանցագործություն կատարածը կարող է ազատ արձակվել
Բացառիկ դեպքերում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից գործուն զղջման պայմանով: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել այսօրվա կառավարության նիստում:
Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն գործուն զղջման հիմքով ազատ արձակումը կիրառելի է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար` եթե հանցագործն ընդունել է մեղքը, սկսել է համագործակցել քննության հետ և արել է հնարավորը` վնասի հատուցման համար:
Միևնույն ժամանակ, քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ոչ թե չեղյալ հայտարարելու, այլ պատիժը մեղմելու հնարավորությունը: Այս հնարավորությունը տարածվում է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վրա, բայց միայն բացառիկ դեպքերում`մեկ կամ մի քանի մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը, հանցագործի նպատակները, հանցագործության ընթացքում ու դրանից հետո նրա վարքագիծը և այլն:
Այժմ Քննչական կոմիտեն առաջարկում է նման դեպքերի համար ստեղծել պատժի ամբողջական վերացման հնարավորություն, բայց միայն ծանրակշիռ մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում։
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել այն հանցագործությունների համար, որոնց համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ցմահ ազատազրկում, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, թրաֆիքինգի, ահաբեկչության, սահմանադրական կարգի տապալման, պատերազմական մի շարք հանցագործությունների համար` ենթակաների նկատմամբ բռնություն, զինծառայողներին ինքնասպանության հասցնելը:
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել նաև այն դեպքերում, երբ տուժողը մինչև 14 տարեկան երեխա է կամ հոգեկան, մտավոր դժվարություններ ունեցող անձ:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի, Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյանը զղջում է
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արած...