«Արմավիր» ՔԿՀ–ի պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալներից և թմրամիջոց ձեռք բերել. մանրամասներ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից կաշառք ստանալու և թմրամիջոց ձեռք բերելու հարցում օժանդակելու համար մեղադրանք է առաջադրել ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով առաջարկը, հանդիպել է նրանց մատնանշած անձանց և վերցրել հեռախոսներն ու գումարը:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնել է նաև կաշառքի դիմաց թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին:
2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ու 50.000 դրամ կաշառք, այնուհետև վերը նշված բոլոր դեպքերով ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում։ Սակայն մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը:
Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանն օժանդակելը), իսկ դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի, Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյանը զղջում է
Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արած...