Խորտակված «Տիտանին» 2018թ. հարվածել էր կայծակը. նոր մանրամասներ
2018թ. հերթական ջրասուզման ընթացքում «Տիտանը» ենթարկվել էր կայծակի հարվածի, տեղեկացրել է Insider պորտալը՝ հղում կատարելով OceanGate Expeditions ընկերության ղեկավար Սթոկտոն Ռաշի հայտնաբերված հարցազրույցին։ Նշվել է, որ հարցազրույցը Ռաշը տվել էր վերջին սուզումից առաջ։
«Բարեբախտաբար, դա ուղիղ հարված չէր։ Ուղիղ հարվածը, հավանաբար, մեզ լրիվ շարքից դուրս կբերեր։ Ընդամենը մեկ-երկու օրում մենք կարողացանք փոխել այդ բոլոր բաղադրիչները»,- այն ժամանակ ասել էր Ռաշը։
Հարցազրույցում նա ասել էր, որ կայծակի հարվածի պատճառով վնասվել է սուզանավի բոլոր սարքավորումների 70 տոկոսը։
«Տիտան» սուզանավի հինգ ուղեւորներն իրենց կյանքի վերջին րոպեներն անցկացրել են գրեթե լիակատար մթության մեջ երաժշտություն լսելով։
Ստորջրյա արշավի մասնակիցներին առաջարկել են ներբեռնել իրենց սիրելի երաժշտությունը հեռախոսներում, որպեսզի այն վերարտադրվի Bluetooth դինամիկով։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 6-ին
Ներկայացնում ենք հուլիսի 6-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դ...