Զելենսկին կոչով դիմել է Բայդենին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հրավիրել Ուկրաինային անդամակցելու դաշինքին։ Զելենսկիի խոսքերն է մեջբերում ուկրաինական Klymenko Time պորտալը։
«ԱՄՆ նախագահն աջակցում է ՆԱՏՕ-ում մեր ապագային, սակայն հիմա հրավիրելը ոգևորիչ մեծ խթան կհանդիսանա ուկրաինացի զինվորների համար։ Շատ կարևոր է, որ Ուկրաինան հիմա ստանա հրավերը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահ Զելենսկին, վերջին շաբաթների ընթացքում հաճախ են շեշտում, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային դաշինքին անդամակցելու հնարավորություն կտրվի։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օրերս հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...