Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկի։
Մեզ հայտնի դարձավ, որ վկան ոստիկանության նախկին աշխատակից Վահան Սարգսյանն է։ Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով (2 դրվագ)) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)):
Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...