![ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսի](https://auroranews.am/storage/img/base_image/old/e9e8193cc174cbb7394fd2292082ea6e.webp)
ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսի
![ՇՀԿ-ն արտոնյալ դիրք ունի տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում․ Ռայիսի](https://auroranews.am/storage/img/base_image/old/e9e8193cc174cbb7394fd2292082ea6e.webp)
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես զգալի հատկանիշներով և կարողություններով զարգացող կազմակերպություն, արտոնյալ դիրք ունի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հայտարարությունն այն բանից հետո, երբ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 9-րդ անդամը։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկրի ներկայությունը այդ կարևոր և ազդեցիկ կազմակերպությունում հարթակ կստեղծի հավաքական անվտանգության, կայուն զարգացման, կապերի և հաղորդակցությունների ընդլայնման, միասնության ամրապնդման և երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար առավել, քան երբևէ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ողջունել են Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին, Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարվեց ՇՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։