Հայաստանը կարող է որոշել ,թե ովքեր են իր դաշնակիցներն ու գործընկերները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Միացյալ Նահանգները համարում է, որ Հայաստանը՝ որպես ինքիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները և գործընկերները։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։
«Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահագները․ խաղաղություն Եվրոպայում, խաղաղություն Հարավային Կովկասում։ Եվ մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար։ Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն ներգրավված է, բայց նաև Եվրոպական Միությունն է շատ ակտիվորեն ներգրավված։ Որովհետև և՛ մենք, և՛ իրենք տեսնում են, որ ՀԿ-ում խաղաղություն և անվտանգություն ունենալն իրոք շահեկան է»,- ասել է դեսպանը։
«Մենք շատ կարևոր շահեր ունենք Հայաստանում։ Բայց ո՞րն է Միացյալ Նահանգների շահը։ Որ մենք ու դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ Հայատանն իրոք պայծառ կետ է տարածաշրջանում ժողովրդավարության իմաստով»,- ասել է դիվանագետը։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ դեսպան Քվինն ասել է, որ Հայաստանն ինքիշխան պետություն է, որը «կարող է հարաբերություններ ունենալ հարևանների հետ, աշխարհում այլ պետությունների հետ»։
«Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմաբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները։ Սակայն, դրանից բացի, Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ»,- հավելել է Քրիստինա Քվինը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջա...
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...