Լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ գյուղացիները փակել են ճանապարհը, պահանջում են մարզպետին
Արդեն 30 րոպե է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որ ժամանի Արագածոտնի մարզպետը։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Հաղորդվում է, որ բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասում են․
«Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։
Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը, 1,5 ժամ է տևում։ Եվ հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։
Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը կլցվել է ։
Վարչապետ Նիկոլ Փաիննյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք։
Խնդրում ու պահանջում ենք, որ էդ 6 կմ-անոց ճանապարհը վերանորոգեն։ Հիմա մեզ կմեղադրեն թե 30 տարի ձեն չեք հանել, հիմա՞ որոշեցիք։ Մենք մեքենաների համար հարկ ենք մուծում, որ բարեկարգ ճանապարհով երթևեկենք, բայց ավտոները սաղ քանդվում են։ Էս ճանապարհը կարելի է Գինեսի գրքում գրել, որպես 1000-ից ավելի խրամատներ ունեցող հատված։
Չ՛ենք բացելու ճանապարհն այնքան, մինչև մարզպետարանից չգան»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը․ պարզաբանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․ «Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին սոցիա...
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկա...
Հարցում` Ադրբեջանում. արդյոք կողմ են Արցախի դեմ նոր ագրեսիային. ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Ադ...
Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով դատական նիստը հետաձգվել է
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը։ Հա...