Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին այրվել է կուտակած աղբ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին այրվել է կուտակած աղբ
Հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին: Այս մասին է հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուլիսի 2-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի…

Հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին: Այս մասին է հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուլիսի 2-ին, ժամը 13։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 5-րդ փողոցի վերջնամասում նկատվում է ծուխ։
 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

 

Պարզվել է, որ Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է կուտակած աղբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել է կուտակած աղբ (մոտ 12 խմ):

 

Լուսանկարները՝ Shamshyan.com-ից:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250