Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը. կան վիրավորներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ՝ հուլիսի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են  ЗИЛ բեռնատարն ու մարդատա�…

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ՝ հուլիսի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են  ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանություն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան հավաքելիս են եղել:

 

 

[9c799691808e13679693debd3cff4247.PNG]

 


[a58a121fda606c83f0e872fd783134c7.PNG]
 

 

[f230dcc8c3fa1fd2c9f3dd1bf73f56ec.PNG]

 

 

[d21f9b0406038f390987bc63afc58475.PNG]

 

 

[96a504617310afe6ea60ebd7d338dba1.PNG]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250