Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրկիզել քաղաքապետներից մեկի ավտոմեքենան
Ցուցարարները գիշերը փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետ Ֆիլիպ Պոզուշի ավտոմեքենան, հայտնել է նա Nouvelle Republique պարբերականին:
«Այս գիշեր անկարգությունների մասնակիցները փորձել են հրկիզել Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների արագ միջամտությունը թույլ է տվել խուսափել վնասից»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է Էնդր և Լուարա դեպարտամենտի պրեֆեկտի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Քաղաքապետի խոսքով, որը մեջբերում է Nouvelle Republique պարբերականը, մի խումբ մարդիկ մտել են իր այգի, որպեսզի հրկիզեն տրանսպորտային միջոցը։ Նա ցրել է նրանց և սկսել մարել ավտոմեքենան։
Քաղաքապետը նշում է, որ շաբաթվա ընթացքում ոստիկանությանը հայտնել է իր ստացած սպառնալիքների մասին։ Նա իրավապահներին բողոք կներկայացնի հրկիզման փորձի վերաբերյալ։
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել է բանկերի մոտ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։ Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որոնց թվում շատ անչափահասներ կան։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը. կան վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ՝ հուլիսի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին այրվել է կուտակած աղբ
Հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին: Այս մասին է հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուլիսի 2-ին, ժամ...
Ֆրանսիայում ցուցարարները փորձել են հրդեհել Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի տունը
Ֆրանսիայի Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետ Վենսան Ժանբրյունը հայտնել է, որ անհայտ անձինք հարձակվել են իր տան վրա և փորձել հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն՝ ՌԴ-ի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանից 200 մետր հեռավորության վրա
ՌԴ-ի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանից 200 մետր հեռավորության վրա պայթյուն է որոտացել: Այս մասին հուլիսի 2-ին, ժամ...