ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգ-Դուբայ չվերթի ինքնաթիռում ծուխ է առաջացել. ուղևորները տարհանվել են
ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում արտասահմանյան ավիաընկերության ինքնաթիռում ծուխ է առաջացել, տուժածներ չկան, հայտնել են Հյուսիս-արևմտյան տրանսպորտային դատախազությունից։
«Արտակարգ իրավիճակի պատճառը շարժիչի առանց բռնկման ծուխն է եղել»,- ասել է աղբյուրը։
Հյուսիսային մայրաքաղաքի Air Gates ընկերության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգ-Դուբայ չվերթին նախապատրաստվող ինքնաթիռը հետ է քաշվել Պուլկովո օդանավակայանի կայանատեղի։
«Տեխնիկական պատճառներով Սանկտ Պետերբուրգ-Դուբայ EK 176 չվերթը հետ է քաշվել ավտոկայանատեղի, հրահանգների համաձայն՝ կանչվել է փրկարարական և շտապօգնության խումբ, ուղևորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Նրանք նաև նշել են, որ օդանավում հրդեհի հետքեր չկան, ուղեւորները կանոնավոր կերպով իջեցվել են, աշխատում են արտակարգ իրավիճակների փրկարարական ջոկատները։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ ինքնաթիռում եղել է 240 ուղևոր, բոլորն ապահով տարհանվել են։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ բացի 240 ուղեւորներից, տարհանվել են օդանավի անձնակազմի 15 անդամները։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից հավելել են, որ այս պահին որոշվում է ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու կամ հաջորդ չվերթով ուղարկելու հարցը։
Նշվում է, որ օդանավակայանը և ավիաընկերությունը ձեռնարկում են բոլոր միջոցները ուշացման ժամանակը կրճատելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստվածաշնչյան ժանտախտը» հասավ Նյու Յորք
Սկզբում ջրհեղեղներ, հետո քաղաքը ծածկվեց հրդեհների թանձր ծխով, իսկ այժմ փոքրիկ, կանաչ միջատների ներխուժում. հայտնում է Ne...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամրջի վրա մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասից Ղրիմի կամրջի վրա մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել: Այս մասին հայտնում է Readovka տելեգր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանի ափերի մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել
Հունական Հռոդոս կղզու մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել. համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mai...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չուվաշիայի գլխավոր դատախազը խեղդվել է Վոլգայում լողալիս
ՌԴ-ի Չուվաշիայում մահացել է հանրապետության դատախազ Անդրեյ Ֆոմինը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա խեղդվել է Chebswim ամ...