ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն զգուշացրել է Ֆրանսիայում Մակրոնի համար վտանգավոր իրավիճակի մասին
New York Times-ի սյունակագիր Ռոջեր Քոհենն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է արագ կարգավորի նահանգում ստեղծված ճգնաժամը, որպեսզի խուսափի արտակարգ դրություն հայտարարելուց և վերահսկողությունը կորցնելուց։
«Ֆրանսիայի առաջնորդին անհրաժեշտ է արագ վերականգնել կարգուկանոնը, որպեսզի խուսափի արտակարգ դրություն հայտարարելուց, ինչը կդիտարկվի որպես խոստովանություն, որ կառավարությունը կորցրել է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ»,- գրել է Քոհենը՝ նշելով, որ, իր կարծիքով, Երկրում հակասությունները կարող են չափազանց խորը լինել, իսկ նախագահի դեմ դժգոհությունը չափազանց ուժեղ, որպեսզի հնարավոր լինի «բուժել»:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կոչ էր արել բոլոր նախարարներին վերադառնալ Փարիզ և մնալ մայրաքաղաքում՝ նահանգում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններում ոստիկանների ձեռքով 17-ամյա դեռահասի մահվանից հետո։ Ակցիաները մեկնարկել են Նանտերում, մեկ օր անց նրանց են միացել Լիլի և Թուլուզի բնակիչները։ Այնուհետև ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Հունիսի 29-ի գիշերը ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը. մանրամասներ
Հանրության շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում խախտված ռազմական բալանսի մասին, ինչն էլ, ըստ էու...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը և շտապ վերադարձել Ֆրանսիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը, որպեսզի մասնակցի կառավարության նիստին,...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...