ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը և շտապ վերադարձել Ֆրանսիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը, որպեսզի մասնակցի կառավարության նիստին, որի ընթացքում քննարկվելու երկրում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«Մակրոնը լքել է Եվրոպայի խորհուրդը, նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Նրան սպասում են Փարիզում, որտեղ նա կգլխավորի միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Բնակարանային քաղաքականության հարցերով նախարարի պատվիրակ Օլիվյե Կլայնը BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրում անկարգությունների հետ կապված կարող է արտակարգ դրություն հայտարարվել։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է ավելի քան 667-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ, ինչպես և ում շնորհիվ խախտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը. մանրամասներ
Հանրության շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախկինում խախտված ռազմական բալանսի մասին, ինչն էլ, ըստ էու...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն զգուշացրել է Ֆրանսիայում Մակրոնի համար վտանգավոր իրավիճակի մասին
New York Times-ի սյունակագիր Ռոջեր Քոհենն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է արագ կարգավորի նահանգում...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...