Tiffany-ն, Cartier-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ գնում են Հայաստանում մշակված ադամանդներ. ԷՆ պաշտոնյա
Հայաստանում ադամանդագործության ոլորտում ակտիվություն է նկատվում, գարնանն արդեն երկրում արտադրական գործընթաց է սկսել ադամանդի վերամշակման հնդկական մի գործարան, Հայաստանում արտադրություն հիմնելու ցանկություն ունեցողներ էլի կան, այս պահին բանակցություններ են ընթանում: Ոլորտի ակտիվության մասին են խոսում նաև Հայաստանից թանկարժեք քարերի արտահանման ծավալները:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների ամենամեծ մասնաբաժինն են կազմում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը: Օրինակ՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից արտահանվել են 508 մլն 61.2 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.9 անգամ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանն այս արտադրատեսակների արտահանման աճը կապել է հիմնականում հենց ադամանդի և ոսկու ձուլակտորների, ոսկերչական արտադրանքի արտահանման հետ: Ըստ նրա՝ աճը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական վիճակով, այնպես էլ երկրում հիմնված ադամանդագործական ընկերությունների աշխատանքով:
Հայաստանից ադամանդ արտահանվում է հիմնականում ԱՊՀ, ԵԱՏՄ, որոշակի՝ նաև այլ երկրներ: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել ավելի քան 34 մլրդ 829 մլն դրամի ադամանդ՝ 2021-ի ավելի քան 17 մլրդ 351 մլն դրամի նկատմամբ: Իսկ այլ երկրներ նախորդ տարի արտահանվել է 727 մլն 244 հազար դրամի ադամանդ, սա մոտ է 2021-ի ցուցանիշին:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան վստահեցրել է՝ որակյալ աշխատուժի շնորհիվ Հայաստանում որակյալ արտադրանք է տրվում:
«Tiffany & Co.-ն, Cartier-ը, Patek Philippe-ը, Hermes-ը և այլ հայտնի բրենդներ Հայաստանում մշակված ադամանդներն են գնում»,-ասել է Մարգարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. մանրամասներ
«Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը...