Պրիգոժինին տեղեկացրել էին «Վագներ»-ին հատուկ գործողությունից հեռացնելու մասին. Կարտապոլով
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ, որից հետո նրան ծանուցվել է հատուկ ռազմական գործողությունում իր ընկերության մասնակցության դադարեցման մասին: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ ապստամբության փորձից մի քանի օր առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ «բոլոր կազմավորումները, որոնք կատարում են մարտական առաջադրանքներ, պետք է պայմանագիր կնքեն նախարարության հետ»։
«Եվ բոլորը սկսեցին իրականացնել այս որոշումը, միանգամայն ճիշտ որոշում, բոլորը, բացի պարոն Պրիգոժինից»,- նկատել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ «այն ժամանակ Պրիգոժինին տեղեկացրել են, որ այս դեպքում «Վագներ»-ը չի մասնակցի հատուկ ռազմական գործողությանը»։
«Այսինքն՝ ոչ մի ֆինանսավորում կամ նյութական ռեսուրս չի հատկացվելու»,- մասնավորեցրել է Կարտապոլովը։
Նա նաև ընդգծել է, որ «Պրիգոժինի համար սա է հիմնական, եթե ոչ գլխավորը»։
«Կատարվել է հետևյալը. առաջինը՝ փողը, երկրորդը՝ հիմար և չափից դուրս մեծ հավակնությունները, երրորդը՝ հուզված վիճակ։ Այս ամենը միասին հանգեցրել է դավաճանության և իր մարտական ընկերների խաբեության փորձին», - նշել է Կարտապոլովը՝ խոսելով ապստամբության փորձի պատճառների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղութ...
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղո...
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապե...
Ադրբեջանը կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ․ կա վիրավոր․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մար...