«Պրիգոժինը չի պատասխանել Պուտինի զանգերին». Լուկաշենկո
ռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։
Լուկաշենկոն նաև նշել է, որ համոզել է իր ռուս գործընկերոջը՝ չշտապել՝ կոշտ որոշումներ կայացնելու հարցում: Նրա խոսքով՝ ինքը Պուտինին առաջարկել է խոսել Պրիգոժինի հետ, սակայն նա պատասխանել է, որ դա անօգուտ է։
«Պրիգոժինը նույնիսկ հեռախոսը չի վերցնում, չի ուզում որևէ մեկի հետ խոսել»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերել Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում ինքը հասկացել է, որ Պրիգոժինի հարցում որոշում է կայացվել «դաժան լուծման գնալ»։
«Ես հասկացա, որ դաժան որոշում է կայացվել։ Ես Պուտինին առաջարկեցի չշտապել: Ասացի՝ արի խոսենք Պրիգոժինի հետ, նրա հրամանատարների հետ։ Ինչին ի պատասխան նա ասաց.«Լսի՛ր, Սաշա, դա անօգուտ է: Նա նույնիսկ հեռախոսը չի վերցնում, չի ուզում որևէ մեկի հետ խոսել»», - պատմել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ասել է, որ չնայած Պուտինի դիրքորոշմանը, ինքը պնդել է Պրիգոժինի հետ բանակցություններ վարելու հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...