Ինչու պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը` Փաշինյանը պարզաբանել է
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին հնարավոր չէր լինի պատերազմը կանգնեցնել: Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկումն առ այն, թե ինչու Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի խոսել Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին: «Չէ՞ որ դա մեր դիվանագիտական իսկանդերն էր»,-ասել էր Աշոտյանը:
Փաշինյանն էլ պատասխանել է.
«Ինչո՞ւ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել անկախությունը: Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք այս պատմությունից»:
Թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ընթացքում չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ Փաշինյանը նշել է.
«Շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...