«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում». Անդրեասյան
«Համակարգում ունենք ուսուցիչներ՝ 1300-ից ավելի, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում»: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, սակայն, որ այդ ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել կամավոր ատեստացիայի, եթե նրանք կարողանան 60% հավաքել, ապա հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։
«Հանրակրթության մասին օրենքում ևս մի քանի փոփոխություն ենք անելու։ Մեծապես խնդիր է ոլորտում ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Դրանցից մեկը գործուղման հնարավորությունների ընդլայնումն է։ Առաջարկում ենք ուսուցիչներին հնարավորություն տալ՝ գործուղվել ու աշխատել մարզերում»,- նշել է նա։
Բացի այդ, մանկավարժական կրթություն ստացող վերջին կուրսի ուսանողներին էլ հնարավորություն կտրվի աշխատելու գյուղական դպրոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Եվրապատգամավոր Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության պաշտոնյան մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատ...
Կարձանագրվեն Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում կատարված խախտումները
Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոններ...
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առ...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...