Չկա այդպիսի բան. Փաշինյանը՝ պատերազմի ժամանակ զորահավաքը դադարեցնելու մասին
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում հարց հնչեց այն մասին, թե պատերազմի ժամանակ ինչու է դադարեցվել կանոնավոր զորահավաքը:
«Ես գիտեմ՝ նույն անձի կողմից է տեղեկատվությունը հրապարակման դրվել՝ Մովսես Հակոբյանի կողմից, թե ես հրաման եմ տվել, որ զորահավաքը դադարեցվի: Չկա այդպիսի բան: Ուրիշ պրոցես կա. պարզվել է, որ մեր օրենսդրությամբ՝ բանակից զորացրվածները 2 տարի ենթակա չեն զորակոչի: Ես դա անտրամաբանական եմ համարում, որովհետև բանակից նոր զորացրվածները, սկզբունքորեն, ամենամարտունակ հատվածը պետք է լինեն մեր մոբռեսուրսի, և կան մարդիկ, որոնք մեր կանոնակարգերով և օրենքով ենթակա չեն, կցագրված չեն, հաստիքավորված չեն, կամ հաստիքի կարիքը չկա, չեն զորակոչվում, նրանք, որպես կամավոր, հնարավորություն ունեին զորակոչվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Հայտնի է՝ Արարատ Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպման ժամը
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ արդեն հայտնի է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկ...