Պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը․ պատգամավոր
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում:
Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հզ. զինծառայող է վերապատրաստվել:
Զուգահեռ, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական, ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշածս թվի մեջ չեն մտնում:
Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին:
ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն»:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունները կարող են տևել մի քանի օր. ադրբեջանական լրատվականը նոր փուլի մասին է խոսում
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 27-ին սկսում են խաղաղ բանակցությունների նոր փուլը, հայտնում է T...
Ռուսական բանակի օդուժը հարվածներ է հասցրել «Վագներ» խմբավորման շարասյանը
Ռուսական բանակի օդուժը հարվածներ է հասցրել «Վագներ» խմբավորման շարասյանը, այս մասին հայտնում է Պրիգոժինի տելեգրամ ալիքը:...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռայիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրու...
Խուճապի առիթ չկա՝ Ստեփանակերտի երկնքում երևացող ուղղաթիռները ռուս խաղաղապահներին են. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ խուճապի առիթ չկա՝ Ստեփանակերտի երկնքում եր...